Նիկոլի մեծ եղբայր Իլհամը բավական ուշագրավ հայտարարություններ է արել Բաքվի գլոբալ ֆորումում՝ ամբողջությամբ դիմակազերծելով Նիկոլին: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Արցախի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին: «Համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ իրենց կպահեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք»,-ասել է նա՝ միաժամանակ հայտնելով, որ քանի որ 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ է ներկայացրել՝ պահանջելով, մասնավորապես, որ Ադրբեջանը բանակցի «անջատողականների» հետ, իրենց այլ ելք չի մնացել, քան ուժով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ՝ Իլհամը կրկին հիշել է Նիկոլի «Արցախը Հայաստան է և վերջ»-ը՝արդարացնելու Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը:
Ի՞նչն է այստեղ ամենից էականը: Այն, որ Իլհամը, փաստորեն, բացահայտում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխութան պատճառները. Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնմամբ շահագրգիռ կենտրոններին Նիկոլը խոստացել է իշխանությունը վերցնելու դեպքում սուս-փուս հանձնել հողերը, բայց գալով իշխանության՝ հասկացել է, որ եթե իր խոսքերին տեր կանգնի, ապա կորցնի իշխանությունը.ժողովուրդը կարող է ապստամբել: Մինչդեռ Նիկոլը հեղափոխություն անելիս թե՛ փողոցներու, թե՛ ԱԺ-ում հայտարարում էր, որ իրենք գալիս են իշխանության՝ շարունակելու պայքարել Արցախի ժողովրդի ինքնորոշման համար:
Նիկոլը խաբում էր, նա դեմագոգիայուվ էր զբաղվում, քանի որ եթե ասեր, որ Իլհամին խոստացել է հողերը հանձնել, ապա ոչ ոք նրան վարչապետ չէր դարձնելու, ոչ ոք փողոց դուրս չէր գալու:
Իսկ թե ինչի հանգեցրեց «շուստրիավատ» լինելու Նիկոլի ճամարտակությունները, հայտնի է բոլորին՝ցեղասպանության: